ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               

Խնամիական տանդեմն ու «զսպաշապիկի գործը»

Խնամիական տանդեմն ու «զսպաշապիկի գործը»
05.12.2014 | 00:51

Իշխանական բուրգի վերին հարկաբաժնում օր օրի նվազում է վստահությունը Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Պատճառը Ծառուկյան-Աբրահամյան խնամիական տանդեմում վերջինիս ուսերին դրված անչափ առանցքային «բեռն» է, ինչն էլ նա կա՛մ դժվարանում է տանել, կա՛մ «դժվարացողի» իմիտացիա է ստեղծում, ինչն ավելի է խորացնում եղած անվստահությունը: Ընդդիմադիր հովերով տարված ու «թագավորական» ախորժակ ունեցող Գագիկ Ծառուկյանին մշտապես չափի մեջ պահելու հույժ կարևոր առաջադրանքը, որ տրվել է Հովիկ Աբրահամյանին վարչապետական աթոռի հետ, առայժմ խոստումների մակարդակից այն կողմ չի անցնում, ԲՀԿ նախագահի հրամցրած անակնկալներն էլ անձամբ Սերժ Սարգսյանն է հարթում: Ահա և իշխանության վերին «օթյակում» հարց են տալիս իրենք իրենց` եթե «զսպաշապիկ հագցնելու» սև գործն էլ ես պիտի անեի, քե՞զ ինչու օժտեցի վարչապետական բարձր լիազորություններով: Թե ինչ շեշտադրումներ ձեռք կբերի այս հարցն առաջիկայում, կախված է «զսպաշապիկի» գործն իր ձեռքը վերցնելու և մինչև վերջ «հագցնելու» Հովիկ Աբրահամյանի կարողությունից, մի բան, որ գնալով պակասում է խնամիական տանդեմի «մատի ու մատանու արանքում» խցկված լարվածության պատճառով:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ